Իրանի ԱԳ նախարարը Իրանում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դեսպաններին հրավիրելով Արտաքին գործերի նախարարություն հանգամանորեն բացատրել է Իսրայելի դեմ Իրանի գործողությունների օրինականությունը։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
Նախարարի գնահատմամբ՝ Իսրայելի ռեժիմին սպասվող պատասխանը կլինի շատ կոշտ։
Իրանի ԱԳ նախարարը նաև տեղեկացրել է արաբական երկրների՝ Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Իրաքի, Քաթարի և ԱՄԷ-ի դեսպանատներին, որ Իրանին չի հետաքրքրում, թե արդյոք վրեժխնդրությունը կվերաճի տարածաշրջանային պատերազմի մեկնարկի։
Ասվել է նաև, որ բոլոր այն երկրները, որոնք կմիջամտեն՝ ի պատասխան Իսրայելի գործողությունների, նույնպես թիրախ կդառնան։
0Comments