Սաուդյան Արաբիան համաձայնել է իր տարածքում անցկացնել Թրամփ-Պուտին գագաթնաժողովը

Մանրամասներ
ամն

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ համաձայն է իր տարածքում անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը։

«Թագավորությունը ողջունում է Սաուդյան Արաբիայում գագաթնաժողովի անցկացումը և հաստատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամուր խաղաղության հասնելու իր մշտական ջանքերը»,-նշված է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն նաև դրական է գնահատել Թրամփի և Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը՝ ընդգծելով, որ երկխոսությունը կարող է նպաստել խաղաղության գործընթացին։

Փետրվարի 12-ին լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում: