Մարտի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման կստորագրի երկրի կրթության նախարարության փակման մասին։ The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տունը։
Ըստ հրամանագրի՝ կրթության նախարար Լինդա Մաքմահոնին պետք է «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կազմակերպելու դեպարտամենտի փակումն ու կրթության լիազորությունների փոխանցումը նահանգային իշխանություններին»:
Թրամփը բազմիցս կոչ էր արել փակել ԱՄՆ կրթության նախարարությունը։ 2024 թվականի դեկտեմբերին, իր նախընտրական քարոզարշավի ժամանակ, նա խոստացավ վերացնել գործակալությունը՝ պատճառաբանելով, որ գերատեսչության գործունեությունն ավելորդ է և անհարկի բյուրոկրատիա է ստեղծում։ Թրամփը կարծում է, որ գործակալության գործառույթները կարող են իրականացվել պետական մակարդակով՝ գերատեսչությունների կողմից։
WSJ-ն նշում է, որ առանց Կոնգրեսի հավանության դեպարտամենտը փակելու կամ նրա գործառույթներն այլ կազմակերպություններին փոխանցելու փորձերը կարող են իրավական խնդիրներ առաջացնել Թրամփի վարչակազմի համար։
0Comments