Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով նախարարի հատուկ ներկայացուցիչ Յուրի Անատոլևիչ Խովաևը պատրաստ է ժամանել տարածաշրջան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար։
Դրա մասին այսօր՝ մարտի 20-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք, առաջին հերթին, ողջունում ենք այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում, խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատումը։ Սա նշանակալի քայլ է Հարավային Կովկասում երկար սպասված անվտանգության և բարգավաճման ուղղությամբ։ Համապատասխան մեկնաբանություն է զետեղվել կայքում, գիտեք: Եվ, իհարկե, խաղաղության օրակարգում դեռ կան մի շարք հարցեր, կարևոր, նույնիսկ համաշխարհային, ես կասեի, որորոնք սպասում են իրենց լուծումներին։
Սա ներառում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, և, իհարկե, սահմանազատում և հումանիտար բլոկը: Բայց մենք, մեր հերթին, հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու մեր գործընկերներին Ադրբեջանում և Հայաստանում բոլոր ուղղություններով, այս ձևով, նկատի ունեմ այս ոլորտում, այն ձևով, ծավալով, որով դա պահանջված կլինի երկու կողմից: Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցության հարցերով նախարարի հատուկ ներկայացուցիչ Յուրի Անատոլևիչ Խովաևը պատրաստ է ժամանել տարածաշրջան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար»,-ընդգծել է Զախարովան։
0Comments