Ուկրաինայի սահմանադրությունը խանգարում է խաղաղության հաստատմանը. Շոյգու

Մանրամասներ
սերգեյ շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Կիևը դժվարություններ ունի խաղաղության շուրջ պայմանավորվածություններ համար։

«Ի՞նչ դժվարություններ ունի Ուկրաինան, Ուկրաինայի հիմնական դժվարությունը նրա սահմանադրությունն է։ Նրանց սահմանադրությունն արգելում է տարածքային ամբողջականության փոփոխության վերաբերյալ որևէ բանակցություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շոյգուն՝ նկատի ունելով, որ Ուկրաինայի որոշ մարզեր ՌԴ-ն ներառել է իր կազմում։

Նա մեկ այլ խնդիր է նշել «իշխանության լեգիտիմությունը» Ուկրաինայում, քանի որ պետք է որոշել, թե ում հետ կարելի է բանակցություններ վարել։ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև հիշեցրել է «Վլադիմիր Զելենսկու կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու արգելքի առկայության մասին»։

Ըստ Շոյգուի՝ պայմանավորվածությունների հասնելու համար այս բոլոր խնդիրները պետք է լուծվեն։