Jimmy Choo-ն պատրաստում է մեզ ամռանը՝ նոր ծովափնյա կապսուլային հավաքածուի թողարկմամբ: Հավաքածուն ներառում է ֆավորիտներ, ինչպիսիք են Diamond Hobo-ն և Beach Tote-ը, ինչպես նաև տոնական առանձնահատուկ կտորներ, ինչպիսիք են ռաֆիա պայուսակները, փայլուն ոսկեգույն զարդերն ոը արևային ակնոցները:
«Անհոգ, արևով լցված օրերի կախարդանքը» ֆիքսելով՝ հավաքածուն համատեղում է նորաձևության տան հատուկ ձևավորումները զվարճալի հպումներով՝ առաջարկելով այն ամենը, ինչ անհրաժեշտ է արևի տակ հանգստի համար՝ ներառյալ ամենօրյա հարթ կոշիկներ՝ Aciel Sandal և Ayla Flat:
Հավաքածուում ներկայացված են նաև ավելի տոնական տարբերակներ, ինչպիսիք են Alexia 70-ը, Heloise 80-ը և Avenue 85-ը:
Աքսեսուարները ներառում են մինիմալիստական կլաչեր՝ Avenue Pouch և Zip-top Pouch, ինչպես նաև փայլուն հավելումներ՝ Cinch M և Cinch Mini:
Հավաքածուն նաև ներառում է դասական արևային ակնոցներ, ինչպես նաև մատանիներ, ապարանջաններ, վզնոցներ ու ականջօղեր՝ ոսկե տառերով տարբերանշանով։
0Comments