Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը կնշանակի, որ նա ստիպված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցներին և զենք մատակարարել Ուկրաինային, նախազգուշացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հայտնում է ТАСС-ը։
«Հայաստանը պետք է միանա Եվրոպական պատժամիջոցներին և Եվրամիության ռազմաքաղաքական որոշումներին, ներառյալ՝ ԵՄ Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության, ինչպես նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում։ Այս հիմնադրամը ֆինանսապես աջակցում է Ուկրաինայի նացիստական ռեժիմի զինված ուժերին։
Այսպիսով, ինչպես նշել է Շոյգուն, Եվրամիությանը հնարավոր անդամակցության դեպքում Հայաստանը ոչ միայն տնտեսական խնդիրների առաջ կկանգնի, այլև ստիպված կլինի միանալ հակառուսական պատժամիջոցների ներդրմանը, Բրյուսելը ստիպելու է դիմել այդ քայլին։
Ինչպես նշել է Շոյգուն, այդ քայլերն ուղղված են լինելու ոչ միայն Ռուսաստանի և Բելառուսի, այլ նաև Իրանի դեմ, որոնց հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2024 թվականի վերջին կազմել է ավելի քան 737 միլիոն ԱՄՆ դոլար։
0Comments