Մարտի 24-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Ուկրաինայի հարցով խորհրդակցություններ տեղի կունենան ռուս և ամերիկացի փորձագետների միջև։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պայմանավորվեցինք պարոն Ուոլցի (ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլց-Խմբ.) հետ, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները երկկողմ ձևաչափով կանցկացվեն նախագահների կողմից նշանակված փորձագետների կողմից: Այդ խորհրդակցությունները տեղի կունենան երկուշաբթի՝ մարտի 24-ին, Էր Ռիադում», - ասել է նա:
Ռուս-ամերիկյան բանակցությունները կկայանան մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում. Կրեմլ
Մանրամասներ

0Comments