Դու կարող ես ճաշակով հագնվել և գեղեցիկ դիմահարդարվել, սակայն եթե քո մազերն առողջ չեն և չունեն բնական փալ՝ քո տեսքն ամբողթությամբ կխամրի:
Այսօր մազերի խնամքի շատ միջոցներ կան, սակայն ամենահին, փորձված ու ամենագործուն միջոցները մնում են բնական ծագում ունեցող, բուսական յուղերը:
Այնուամենայնիվ գեղեցիկ և առողջ մազեր ունենալու միակ և անկրկնելի գրավականը առողջ գլխամաշկ ունենալն է:
Ձեզ ենք ներկայացնում 10 բնական յուղեր մազերի համար, որոնք գօգնեն հնարավորինց առողջ և փարթամ մազեր ունենալու ձեր երազանքն իրագործել: Հիշեք, ցանկացած պարագայում պետք չէ չափն անցնել և չարաշահել յուղերը, քանի որ ամեն ինչը չափի մեջ է օգտակար և իհարկե՝ գեղեցիկ:
-
Գերչակի յուղ
օգուտը
վերացնում է մազաթափությունը, ամրացնում է արմատները, խթանում է աճը, վերացնում է թեփը և գլխամաշկի չորությունը:
օգտագործման եղանակը
մատների օգնությամբ քսել մազարմատներին, թողնել մաքսիմում մեկ ժամ, լվանալ:
-
Շիի յուղ
օգուտը
Փափկեցնում է մազերը, փայլ է հաղորդում, պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
օգտագործման եղանակը
Մի փոքր տաքացրեք յուղը և քսեք խոնավ մազերին, փաթաթեք գլուխը սրբիչով, որ յուղն ավելի տաքանա ու ավելի լավ ազդի: Մաքսիմում մեկ ժամ թողնելուց հետո լվանալ:
-
Ձիթայուղ
օգուտը
Ամրացնում է մազարմատները, փայլ հաղորդում, փափկեցնում մազերը:
օգտագործման եղանակ
Մազարմատներին քսել միայն մի փոքր տաքացնելուց հետո, ապա գլուխը փաթաթեք սրբիչով: 30-50 րոպե հետո լվանալ:
-
Ժոժոբայի յուղ
օգուտը
Մաքրում է մազարմատները, գլխամաշկի ծակոտիները, ամրացնում է մազերը, փայլ հաղորդում, դարձնում ավելի «ենթարկվող»:
օգտագործման եղանակը
Յուղը քսել գլխամաշկին, թողնել մեկ ժամ, լվանալ: Իսկ եթե ուզում եք թողնել գլխին ողջ գիշեր, ապա քսեք մազերի ծայրերին: Յուղը կարող եք ավելացնել նաև շամպունի մեջ, կամ կաթեցնել սանրի վրա սանրվելուց առաջ:
-
Կոկոսի յուղ
օգուտը
Ամրացնում, փափկեցնում ու փայլեցնում է մազերը՝ ծավալ ու թեթևություն հաղորդելով դրանց: Պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
օգտագործման եղանակը
Քսել մազերին, թողնել 3-4 ժամ, լվանալ:
Եղեք գեղեցիկ և խնամված:
0Comments