ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռը մխրճվել է բնակելի համալիրի մեջ. բոլոր ուղևորները զոհվել են

Մանրամասներ
ամն

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի մերձակայքում փոքր ինքնաթիռը մխրճվել է բնակելի համալիրի մեջ. բոլոր ուղևորները զոհվել են:

Նշվում է, որ ավիավթարի հետևանքով շենքում հրդեհ է բռնկվել։

Դաշնային ավիացիոն վարչության (FAA) ներկայացուցիչը Fox News Digital-ին հաստատել է, որ SOCATA TBM7 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Բրուքլին պարկի բնակելի թաղամասում շաբաթ օրը տեղական ժամանակով մոտավորապես ժամը 12:30-ին։ Դեռևս հայտնի չէ, թե քանի հոգի է եղել ինքնաթիռի մեջ:

Ինքնաթիռը օդ է բարձրացել Այովա նահանգի Դե Մոյնսի միջազգային օդանավակայանից և շարժվել դեպի Մինեապոլիսի Անոկա Քաունթի-Բլեյն օդանավակայան: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ շենքում գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել: Ավիավթարի գոտում բնակչությունը տարհանվել է։