Մենք վստահ ենք, որ կստանանք Գրենլանդիան․ Թրամփ

Մանրամասներ
գրեն

100 տոկոսով վստահ ենք, որ մենք կստանանք Գրենլանդիան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում։

«Մենք կստանանք Գրենլանդիան, այո, 100 տոկոսով: Կան լավ հնարավորություններ դա անել առանց ռազմական ուժի, բայց, այնուամենայնիվ, ոչինչ չի բացառվում»,- ասել է նա։

Այն դիտարկմանը, թե ինչ ազդանշան կլինի դա աշխարհի համար, նա պատասխանել է․

«Ես չեմ մտածում դրա մասին: Ինձ դա չի անհանգստացնում: Գրենլանդիան բոլորովին այլ հարց է, խոսքը միջազգային խաղաղության, անվտանգության և ուժի մասին է։ Ռուսաստանի, Չինաստանի և շատ այլ երկրների նավերը նավարկում են Գրենլանդիայի մերձակայքում, ուստի Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա, որ ինչ-որ բան տեղի ունենա, որը կվնասի աշխարհին կամ Միացյալ Նահանգներին»,- ընդգծել է նա: