Իսրայելի բանակը Գազայի բնակիչներին կոչ է արել շտապ լքել հարավային մի շարք շրջաններ

Մանրամասներ
Իսրայել

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կոչ է արել Գազայի հատվածի մի շարք շրջանների բնակիչներին տարհանվել Ալ Մավասիի հումանիտար գոտի: Այս մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի արաբալեզու ներկայացուցիչ Ավիհայ Ադրային։

Գազայի հատվածի հարավում անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով իսրայելական բանակը մարտի 29-ին հայտարարել էր Ռաֆահի շրջանում ցամաքային գործողություն սկսելու մասին:

«Ռաֆահ, Ան Նասր և Ալ Շավկա համայնքներում, տարածաշրջանի արևելյան և արևմտյան մասերում, ինչպես նաև Ալ Սալամ, Ալ Մանարա և Քիզան Ալ Նաջար շրջաններում Գազայի բնակիչներին զգուշության կոչ ենք անում։ Ձեր իսկ անվտանգության համար անհրաժեշտ է անհապաղ տեղափոխվել Ալ Մավասիի հումանիտար գոտի», - ասվում է Ադրաիի՝ «Х» սոցիալական ցանցում տարածած հայտարարության մեջ:

ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը բնակիչներին կոչ է արել հնարավորինս արագ հեռանալ նշված տարածքներից և չտրվել տեղահանմանը խոչընդոտելու՝ ՀԱՄԱՍ-ի փորձերին:

Ավելի վաղ Իսրայելը գրեթե երկամսյա հրադադարից հետո Գազայի հատվածում վերսկսել էր ռազմական գործողությունները: Հրեական պետության բարձրաստիճան պաշտոնյաները ռազմական գործողությունների վերսկսման անհրաժեշտությունը բացատրել են հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագրից և իսրայելցի պատանդներին ազատ արձակելուց ՀԱՄԱՍ-ի հրաժարվելու մեջ: Իր հերթին պաղեստինյան կողմը Իսրայելին մեղադրել է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելուց և պատերազմը վերջնական դադարեցնելու և Գազայից զորքերը դուրս բերելու մասին բանակցություններից հրաժարվելու մեջ: