Մենք Կովկասում համակարգված քաղաքականություն ենք վարում. Իրանի արտգործնախարար

Մանրամասներ
իրան

Մենք Կովկասում համակարգված քաղաքականություն ենք վարում: Ըստ իրանական IRNA գործակալության՝ դրա մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին

«Մենք մշտապես խորհրդակցում ենք միմյանց հետ»,-նշել է նախարարը RT-ին տված հարցազրույցում։

«Նախկինում արդեն ունեցել ենք համատեղ հանդիպումներ տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, իսկ վերջերս հանդես եկանք «3+3» անունը կրող նախաձեռնությամբ, որն իր մեջ ներառում է երեք երկիր՝ Ադրբեջան, Վրաստան և Հայաստան, գումարած երեք երկիր՝ Իրան, Թուրքիա և Ռուսաստան»,- ընդգծել է իրանցի նախարարը։