Դանակահարություն և կրակոցներ Երևանի շենքերից մեկի բակում. կա վիրավոր

Մանրամասներ
պարեկ

Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Բ2 թաղամասի Իսակովի 85 շենքի բակում այսօր դանակահարություն է եղել, ինչից հետո հնչել են կրակոցներ։ Կա վիրավոր: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` ոստիկանությունում տեղեկությունը ստացվել է ժամը 13:30–ի սահմաններում:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 1 կրակած և 2 չկրակած պարկուճ։ Վերելակի մոտ` աստիճանների ճաղավանդակի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ 1 մարդ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վիրավորի, նաև դեպքի մասնակիցների ինքնությունը։

Քայլեր են ձեռնարկվում հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: