Մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ «Անմոռ» ՓԲԸ-ին պատկանող փիրուզի հանքի տարածքում այլ անձանց շարժ է նկատվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Արդեն տեղում «Գարդիան Գրուփ» ընկերության անվտանգության աշխատակիցը ոստիկաններին հայտնել որ, որ մի քանի ժամ առաջ շուրջ 18-20 դիմակավորված անձինք մտել են ընկերության տարածք և փորձել գողանալ փիրուզի հանքաքար, սակայն իրենք հորդորել ու պահանջել են նշված տարածքից հեռանալ, այլապես կարող են իրենց ամրակցված հրազենով կրակել, որին ի պատասխան նշված դիմակավորված անձինք ևս հայտնել են, որ իրենք էլ զենք ունեն ու կկրակեն, որից իրենք վախենալով` զեկուցել են իրենց ղեկավարին, իսկ պահնորդական ընկերության մյուս աշխատակիցները ռադիոկապի միջոցով ոստիկաններին հայտնել են, որ այդ պահին էլ կրկին անձանց շարժ է նկատվում և փորձում են հանքաքար գողանալ, ինչի համար ոստիկանները անվտանգության աշխատակիցների հետ մոտեցել են նշված վայր և մթության մեջ ժամը 01։20-ի սահմաններում շուրջ 25-30 մետր հեռավորության վրա նկատել են ակնհայտ փիրուզի հանքաքարի գողություն կատարող անձի և ներկայանալով ոստիկանության ծառայողներ, փորձել են բռնել, սակայն վերջինս պարկը ձեռքին դիմել է փախուստի, ինչի համար ոստիկաները հորդորել են, որ կանգնի, թե չէ կկրակեն, որին ի պատասխան հիշյալ անձը մթության մեջ իրենց ուղղությամբ պահելով ինչ-որ իր՝ ասել է, որ ինքն էլ զենք ունի, կկրակի, որին ի պատասխան ոստիկանության ծառայողը 2 անգամ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակել օդ։
Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մասնակիցների ինքնությունը։
Այս պահին նախաքննություն շահերից ելնելով որոշ հանգամանքներ չեն հայտնում։
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ 18-20 դիմակավորված անձ մտել է փիրուզի հանք՝ փորձելով հանքաքար գողանալ
Մանրամասներ

0Comments