Հարբած վարորդը ծառայողական մեքենա է գողացել իր նկատմամբ արձանագրություն կազմելու պահին

Մանրամասներ
վարորդ

Կատավ-Իվանովսկից (ՌԴ Չելյաբինսկի մարզ) 27-ամյա հարբած վարորդը գողացել է ծառայողական «Նիվան», երբ նրա դեմ արձանագրություն էին կազմում հարբած վարելու համար, գրում է Ural Mash-ը։

Երիտասարդը հարբած վիճակում «մի լավ» շրջել է՝ «վնասելով ուրիշների մեքենաները»։ Ապօրինի գործողությունների համար ճանապարհային ոստիկանության աշխատակիցները «ոլորել են նրա թեւերը» և նստեցրել իրենց ծառայողական մեքենա։

Տղամարդուն ամրագոտի չեն կապել, դրանից  օգտվելով նա, «անսանձ տղամարդը նստել է ղեկի մոտ և ոտքը դրել գազի ոտնակին»։

Նշվում է, որ նա «Նիվայում» բակից ավելի հեռու չի գնացել՝ ըստ երևույթին իր վերջին գործողությամբ «վաստակել» է ՌԴ քրեական օրենսգրքի եւս մեկ հոդված, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։