Կոլումբիական համալսարանի գիտնականների հետազոտությունը պարզել է չորս վտանգավոր հատված Կասկադիայի գոտում, Կանադայի հարավից մինչեւ Կալիֆոռնիայի հյուսիս։ Օգտագործելով ստորջրյա քարտեզագրման եւ ժամանակակից էկոլոկացիայի մեթոդները՝ հետազոտողներն ուսումնասիրել են այդ գոտու կառույցը՝ հայտնաբերելով, որ այն բաղկացած է չորս հատվածներից՝ բաժանված մեծ բեկումներով, որտեղ հակադիր կողմերը սահում են միմյանց հանդեպ ափին ուղղահայաց։
Daily Mail-ի համաձայն՝ Կասկադիա սունդուկցիայի գոտին այն տեղն է, որտեղ օվկիանոսային Խուան դե Ֆուկա սալը մոտենում է Հյուսիսամերիկյան լիտոսֆերային սալին։ Այդ գոտիները բնութագրվում են բարձր սեյսմիկ ակտիվությամբ եւ կարող են հզոր երկրաշարժերի եւ ցունամիների տեղիք տալ։
Կասկադիայի հատվածայնացումը պայմանավորված է Հյուսիսամերիկյան սալի լեռնահանքերի եւ նստվածքների բազմազանությամբ։ Դա ստիպում է մոտեցող օվկիանոսային սալին ճկվել եւ ծռմռվել, որպեսզի հարմարվի ճնշման տարբերությանը, ինչը հանգեցնում է հատվածների առաջացման։
Սեյսմոլոգները զգուշացնում են, որ երկրաշարժի դեպքում ամենաուժեղ ցնցումները հնարավոր են ԱՄՆ եւ Կանադահի սահմանին, եւ հետեւանքներն այստեղ աղետալի կլինեն։ Նախորդ մեծ երկրաշարժը Կասկադիայում տեղի է ունեցել 1700թ.։ Յուրաքանչյուր 500 տարին մեկ նման դեպքերը կրկնվում են, ինչը մատնանշում է այն մասին, որ մոտ ապագայում կա կրկնվելու հնարավորություն։
Կարեւոր է նշել, որ ԱՄՆ-ում արտակարգ իրավիճակների արձագանքումը թարմացում է պահանջում, որպեսզի արդյունավետ հաղթահարի պոտենցիալ սպառնալիքները՝ կապված Կասկադիայում սեյսմիկ ակտիվության հետ։
0Comments