Ամբողջ օրը լաց է եղել. կինը դեպրեսիայի մեջ է ընկել, քանի որ դուստրը չի ամուսնանում. նա հայտնվել է հիվանդանոցում

Մանրամասներ
կին

Չինաստանում կինը դեպրեսիայի մեջ է ընկել, քանի որ դուստրը չի ամուսնանում, գրում են lurer.com-ը և Asia One-ը։

Լրատվամիջոցները հայտնում են, որ դեպրեսիայի պատճառով Չժաո ազգանունով 59-ամյա կնոջ մոտ ցածր ինքնագնահատական ​​է ձևավորվել։ Կինն իրեն է մեղադրել այն բանի համար, որ իր 30-ամյա դուստրը դեռ ամուսնացած չէ։

Չինուհին, հարազատների խոսքով, ամբողջ օրը լաց էր լինում ու չէր ցանկանում խոսել ոչ մեկի հետ։

Կնոջ հարազատները նրան ուղարկել են հիվանդանոց բուժվելու, որտեղ նրա մոտ կլինիկական դեպրեսիա է ախտորոշվել։

Չժաոն բժիշկներին բացատրել է, որ նույնիսկ վախենում է տանից դուրս գալ, քանի որ մտավախություն ունի, որ հասարակությունը կբամբասի իր միայնակ դստեր մասին։

Հաղորդվում է, որ բժշկական օգնության շնորհիվ չինուհու վիճակն աստիճանաբար նորմալանում է։

Սոցցանցերի օգտատերերն աջակցել են մորն ու դստերը՝ հիշեցնելով, որ ամուսնությունը միշտ չէ, որ երջանկության է հանգեցնում։