Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է գովազդն օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունների տեղեկատվական ռեսուրսների վրա, որոնց գործունեությունը Ռուսաստանում ճանաչվում է որպես անցանկալի, ինչպես նաև այն ընկերությունների ռեսուրսների վրա, որոնց գործունեությունը երկրում ճանաչվում է ծայրահեղական և արգելված։ Այս արգելքը վերաբերում է Instagram-ին և Facebook-ին, քանի որ երկու կայքերն էլ Meta կորպորացիայի մաս են, որը ՌԴ-ում ճանաչված է որպես ծայրահեղական և արգելված: Այս մասին հայտնում է РБК-ն։
Պետդուման մարտին երկրորդ և երրորդ ընթերցմամբ անմիջապես ընդունեց համապատասխան օրինագիծը, իսկ Դաշնության խորհուրդը հաստատեց այն ապրիլի 2-ին։ Արգելքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի հիման վրա հասարակական կամ կրոնական կազմակերպության գործունեությունը լուծարելու կամ արգելելու մասին դատարանի որոշման դեպքում արգելվում է նաև գովազդի տարածումը նման կազմակերպության ինտերնետային ռեսուրսներում։
0Comments