Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերն ԱՄՆ-ի և Իրանի կոնֆլիկտը լուծելու համար. Պեսկով

Մանրամասներ
Պուտին Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նպաստելու ԱՄՆ-ի և Իրանի միջև կոնֆլիկտը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է AiF-ը։

Լրագրողները Կրեմլի պաշտոնական ներկայացուցչին հարցրել են՝ արդյոք Մոսկվան կարող է միջնորդ դառնալ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում, ինչի վերաբերյալ Իրանը հայտարարել է իր պատրաստակամության մասին։

«Մենք մշտական ​​խորհրդակցությունների մեջ ենք իրանցի գործընկերների հետ, այդ թվում՝ միջուկային գործարքի շուրջ, մենք մշտական ​​կապի մեջ ենք, դա կշարունակվի»,- նշել է Պեսկովը։