ԿԱՐԵՎՈՐ․ Իրանի գերագույն առաջնորդը կարգադրել է երկրի զինված ուժերը բերել մարտական բարձր պատրաստության վիճակի

Իրանի նախազգուշացրել է երկրներին, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու գործողության ցանկացած աջակցություն կդիտարկվի որպես «թշնամական»։
իրան այաթոլլա խամենեի

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրամանով երկրի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

Գործակալության զրուցակիցը հավելել է՝ Թեհրանում մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու համար շատ քիչ ժամանակ կա։

«Եթե բանակցությունները ձգձգվեն, Իսրայելը կարող է սեփական հարձակումը սկսել Իրանի վրա»,- ասել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ դա կարող է հանգեցնել Իրանի դեմ բոլոր միջազգային պատժամիջոցների վերականգնմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը ծանուցել է Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Կատարին, Թուրքիային և Բահրեյնին այն մասին, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու ցանկացած աջակցություն, ներառյալ հարձակման ժամանակ ամերիկյան զինվորականների կողմից նրանց ազգային օդային տարածքի կամ բազաների օգտագործումը, կդիտարկվի որպես թշնամական գործողություն: