Սեքս և տեխնոլոգիա. Աշխարհի առաջին կիբերսեքս-հասարակաց տունը

Մանրամասներ
սեքս

Սեքսի ու պոռնոյի արդյունաբերությունը հաճախ առաջինն է ընդունում նոր տեխնոլոգիաները:

Դրա օրինակներից մեկը Cybrothel-ն է՝ այսպես կոչված «աշխարհի առաջին» հասարակաց տունը, որն առաջրկում է կիբերսեքս։ Այստեղ հաճախորդները կարող են վարձել սեքս-տիկնիկներ եւ ընկղմվել VR պոռնոգրաֆիայի մեջ: Գոյություն ունի նաեւ «ծառայություն կանանց համար», որտեղ հաճախորդները կարող են օգտագործել դիլդոներ եւ վիբրատորներ՝ վիրտուալ իրականության մեջ «կանացի տեսանկյունից պոռնո» դիտելիս, գրում է Mashable-ը։

Ըստ կայքի՝ Cybrothel-ը ոգեշնչված է Ճապոնիայի տիկնիկների հասարակաց տներից, որոնք գոյություն ունեն երկար տարիներ։ Հետաքրքրությունը սեքս-ռոբոտների նմանատիպ կատեգորիայի նկատմամբ աճում է։ Տեսանյութերի վաճառքը 2018 թվականից ի վեր աճել է 48,1 տոկոսով, հաղորդում է  մեծահասակների համար նախատեսված տեսանյութերի Clips4Sale կայքը, որը կանխատեսում է, որ կատեգորիան միայն այս տարի կաճի գրեթե 10 տոկոսով: Ներկայումս Clips4Sale-ում կա ռոբոտների մասին ավելի քան 12000 տեսանյութ:

«Cybrothel-ի հայեցակարգի հետ կապված մի քանի էթիկական, սոցիալական եւ հոգեբանական խնդիրներ կան, որոնք հարցեր են առաջացնում դրա հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ»,-գրում է կանանց եւ տեխնոլոգիաներին նվիրված The Modems պորտալը: Որպես դրա հնարավոր հետեւանք, The Modems-ը նշել է կանանց օբյեկտիվացումը եւ սեքսի վաճառքը։ 

Clips4Sale-ի ներկայացուցիչ Էյվերի Մարտինն, այնուամենայնիվ, ասում է, որ շատերի համար ռոբոտի կամ տիկնիկի հետ սեքսն իրենց սեփական երեւակայությունն է եւ չի կարող փոխարինել «իսկական սեքսին»։

Աղբյուր