Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր․ Անդրեի նախկին կնոջ խոստովանությունը

Մանրամասներ
անդրե

Անդրեի նախկին կինը՝ երգչուհի Անի Օհանյանը, երգչից բաժանման լուրերի ֆոնին, գրառում է կատարել Ինստագրամի իր էջում։

«Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։

Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլւզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝

«Այսօր նա չար կլինի, թե բարի ։ «, «նորից կվիրավորի ,կհարվածի ,թե կրկին սպառնալու է ,որ կզրկի երեխայից:»

Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր ։

Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ:

Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի: Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի: «Կներես» բառը ելք չէ ։ Դա անընդհատ կրկնվում էր: Այսօր ես համարձակվում եմ խոսել:

Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև՝ցուցադրել «երջանկություն»այն ժամանակ ,երբ ոչ ոք չգիտեր , թե ինչ է կատարվում փակ դռների հետևում:

Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք ,մայրեր Դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար»։