Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. Ձեռք է բերվել 1700 տեսախցիկ

Մանրամասներ
5

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրականացնում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով:

Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլով 158-ն արդեն տեղադրվել են: