Հանրապետության զինված ուժերը պատրաստ են կոշտ պատասխանի ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակմանը․ Իրանի ԱԳՆ

Մանրամասներ
Իրան

Իրանի նկատմամբ ցանկացած արտաքին ագրեսիա կհանգեցնի երկրի զինված ուժերի կոշտ պատասխանին: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ ի պատասխան Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մշտապես պահպանում և կատարելագործում են ցանկացած սպառնալիքին դիմակայելու իրենց կարողությունը: Մենք մեր ողջ ուժով կպատասխանենք մեր երկրի դեմ ցանկացած հարձակման և ագրեսիայի: Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, պետք է իմանան, որ եթե այդ սպառնալիքներն իրականացվեն, անմիջապես կստանան համապարփակ պատասխան», - ասել է դիվանագետը շաբաթական ճեպազրույցում: «Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կստանա կոշտ պատասխան»,- հավելել է նա։