Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել, այս մասին հայտնում է factor․am-ը։
Հիշեցնենք, որ Անի Օհանյանը երեկ առաջին անգամ խոսել էր ամուսնալուծության մասին. «Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ: Բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես ինչպես ես: Շուտով աշխարհը սկսեց փլուզվել: Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով՝ «Այսօր նա չար կլինի, թե բարի», «նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից»։
Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ Զանգվածային լրատվամիջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրվարույթ նախաձեռնելու առիթ լինել:
0Comments