Հայաստանում 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին ծնվել է 4 928 երեխա՝ 549-ով պակաս, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում (5 477): Նման տվյալներ է ներկայացնում Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ընդ որում, նշվում է մահերի թվի ոչ մեծ աճ։ Այսպես, ընթացիկ տարվա երկու ամսում մահացել է 4 919 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 5-ով ավելի է։ Մահացության հիմնական պատճառները հետևյալն են (ըստ նվազման կարգի)՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, ուռուցքային հիվանդություններ, շնչառական և մարսողական օրգանների պաթոլոգիաներ, ինչպես նաև վարակիչ հիվանդություններ:
2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է նաև գրանցված ամուսնությունների թիվը՝ 2 602-ից հասնելով 2 038-ի։ Դրան ի հակառակ, աճել են ամուսնալուծությունները՝ գրանցվել է 732 դեպք, որը նախորդ տարվանից ավել է 32-ով։
0Comments