Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրամանով երկրի զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Գործակալության զրուցակիցը հավելել է՝ Թեհրանում մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ի հետ գործարք կնքելու համար շատ քիչ ժամանակ կա։
«Եթե բանակցությունները ձգձգվեն, Իսրայելը կարող է սեփական հարձակումը սկսել Իրանի վրա»,- ասել է գործակալության աղբյուրը՝ հավելելով, որ դա կարող է հանգեցնել Իրանի դեմ բոլոր միջազգային պատժամիջոցների վերականգնմանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը ծանուցել է Իրաքին, Քուվեյթին, Արաբական Միացյալ Էմիրություններին, Կատարին, Թուրքիային և Բահրեյնին այն մասին, որ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու ցանկացած աջակցություն, ներառյալ հարձակման ժամանակ ամերիկյան զինվորականների կողմից նրանց ազգային օդային տարածքի կամ բազաների օգտագործումը, կդիտարկվի որպես թշնամական գործողություն:
0Comments