ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաքին

Մանրամասներ
եմեն

Եմենի մայրաքաղաք Սանայում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով՝ զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ վեցը, ասել է Եմենի «Անսար Ալլահի» (Հութի) կառավարության առողջապահության նախարարության խոսնակ Անիս ալ-Ասբահին։

«Ըստ նախնական տվյալների՝ Սանաա քաղաքում ամերիկյան ավիահարվածի հետևանքով՝ զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ վեցը», - գրել է ալ-Ասբահին X սոցիալական ցանցում: