Հութիների ցանկացած կրակոց կդիտարկվի որպես Իրանի կրակոց. Թրամփ

Մանրամասներ
Թրամփ խամենեի թրամփ

Հութիների կողմից իրականացված հարյուրավոր հարձակումները ստեղծվել են Իրանի կողմից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հութիների կողմից արձակված ցանկացած կրակոց այս պահից կդիտարկվի որպես Իրանի ղեկավարության կողմից և Իրանի զենքից արձակված։ Եվ Իրանն է պատասխանատվությունն ու հետևանքները կրելու, որոնք սարսափելի կլինեն», - իր Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահը։

Անցած շաբաթ օրը Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Եմենում հութի զինյալների դեմ և զգուշացրել Իրանին՝ անհապաղ դադարեցնել աջակցությունը Վաշինգտոնի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորմանը։ Թրամփը հութիներին որակել էր «Իրանի կողմից ֆինանսավորվող հրոսակներ»։