Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 22-23-ին, 25-ին՝ շրջանների զգալի մասում, 24-ին, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ապրիլի 22-25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում ևս ապրիլի 22-23-ին, 24-ի գիշերը, 25-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 24-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ապրիլի 22-ի ցերեկը կլինի 24–26 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժեմերին կգրանցվի +16...+18 աստիճան։
0Comments