Առաջիկա օրերին անձրևների չսպասեք. եղանակի տեսություն

Մանրամասներ
եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ապրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-22-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2025

Երևան քաղաքում ապրիլի 18-19-ին, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ին, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մայրաքաղաքում ապրիլի 18-ի ցերեկը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստճան։