Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. եղանակի տեսություն

Մանրամասներ
եղանակ

Ապրիլի 15-16-ին հանրապետության շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերը` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ ապրիլի 14-16ին առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2025

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևան քաղաքում ևս ապրիլի 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերատեսչությունից հայտնում են, որ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում, ցրտահարություններ չեն սպասվում։