Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 21-25-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ:
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 21-25-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում ապրիլի 21-25-ը պարբերաբար սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 22-24, երեկոյան՝ 15-17 աստիճան։
0Comments