ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Զոհրաբ Մնացականյանի նշանակումը Դիվանագիտական դպրոցի տնօրենի պաշտոնում

Մանրամասներ
Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳՆմամուլի խոսնակ Անի Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել է լուրն այն մասին, որ գերատեսչության նախկին ղեկավար Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Դիվանագիտական դպրոցի տնօրեն։

Ավելի վաղ Մնացականյանի նշանակման մասին հայտնել էր «Մեդիամաքսը»:

«Դիվանագիտական դպրոցիտնօրենչի նշանակվել, այս պահին այնտեղ պաշտոնակատար է»,- ասաց Բադալյանը:

Պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնում է Տաթևիկ Պետրոսյանը: Նշենք, որ ստեղծման պահից մինչև 2025 թվականը Դիվանագիտական դպրոցը ղեկավարել է Վահե Գաբրիելյանը:

Մնացականյանը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2018-2020 թվականներին։ Նա պաշտոնը լքել է 2020 թվականի նոյեմբերին՝ 44-օրյա պատերազմից հետո։