Վիետնամում ուսուցչուհին կորցրել է գիտակցությունը աշակերտների կողմից ծեծի ենթարկվելուց հետո, գրում է Tuoi Tre News-ը։
Վիետնամի հյուսիսում գտնվող Վան Ֆու միջնակարգ դպրոցի աշակերտները փակ դասասենյակում անկյուն են գցել երաժշտության ուսուցչուհուն, վիրավորել նրան և առարկաներ նետել նրա վրա, հաղորդում են ԶԼՄ-ները: Ենթադրվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուսուցչուհին երեխաներին արգելել է դուրս գալ դասարանից։
Ինչ-որ պահի ուսուցչուհին փորձել է գնալ դեպի դուռը և դուրս գալ միջանցք, սակայն աշակերտներից մեկը սանդալով հարվածել է նրա գլխին։ Դրանից հետո կինը կորցրել է գիտակցությունը։
Տեղի իշխանությունները մեկնաբանել են իրավիճակը և հայտնել, որ ուսուցչուհին նախկինում նախազգուշացումներ է ստացել աշակերտների նկատմամբ անպարկեշտ արտահայտություններ օգտագործելու համար:
«Դեպքի օրը նա նաև վիրավորել է երեխաներին, ինչի պատճառով նրանք նման կերպ են վարվել նրա հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
0Comments