ԱՄՆ-ում նախկին ուսուցչուհին բանտում է հայտնվել աշակերտին գայթակղելու համար. Այս մասին հայտնում է KRCG-ն։
Միսսուրի նահանգում տեղի ունեցած միջադեպը բացահայտվել է այն բանից հետո, երբ աշակերտներից մեկը կապվել է դպրոցի տեսուչի հետ և պատմել երիտասարդի և ուսուցչուհու հարաբերությունների մասին։
Իրավապահ մարմինները ստուգել են ուսուցչուհու հեռախոսը եւ հիշողության մեջ հայտնաբերել աշակերտի հետ խոսակցությունների ձայնագրությունները։ Ավելին, դպրոցի տնօրինությունը նախկինում նկատողություն էր արել կնոջը՝ «աշակերտների հետ չափազանց մտերիմ լինելու համար»։
Ուսուցչուհուն մեղադրանք է առաջադրվել բռնաբարության, աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգությունների և անչափահասին ոչ պատշաճ նյութեր ուղարկելու մեջ։
Ուսուցչուհին իրեն մեղավոր է ճանաչել դեռահասի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ։
Դատարանը ամբաստանյալին դատապարտել է չորս տարվա ազատազրկման և սեռական հանցագործություն կատարած անձանց բուժման 120-օրյա ծրագրի։ Բացի այդ, դատարանը հետ է կանչել նրա դասավանդման լիցենզիան, և նա այլևս չի կարողանա դասավանդել ուսումնական հաստատություններում։
0Comments