Գիտնականների մի խումբ համարձակ վարկած է առաջ քաշել, որ մարդու կյանքը ֆիզիկական մահվամբ չի ավարտվում։ Փոխարենը, նրանց կարծիքով, մահը կարող է լինել անցումային պահ դեպի գոյության սկզբունքորեն նոր ձև, որը ժամանակակից գիտությունը դեռևս ի վիճակի չէ արձանագրել կամ չափել մատչելի եղանակներով, գրում է togliatti24.ru պորտալը։
Հետազոտողները նշում են, որ հետմահու կյանքի հարցը դեռևս մարդկության մեծագույն առեղծվածներից մեկն է՝ բուռն բանավեճերի պատճառ դառնալով ինչպես ակադեմիական հանրության, այնպես էլ շարքային մահկանացուների շրջանում, գրում է Planet Today-ը: Այդ հարցի վերաբերյալ կարծիքների շրջանակը չափազանց լայն է՝ սկսած մահից հետո կյանքի հնարավորության լիակատար մերժումից մինչև հետմահու կյանքի գոյության ամուր համոզմունք: Գիտականների թիմը ենթադրում է, որ մարդու անհատական նունականությունը կարող է պահպանվել ֆիզիկական մահից հետո մեկ այլ հարթության կամ նյութի վիճակում, որը հնարավոր չէ հայտնաբերել ժամանակակից գործիքներով:
Այդ գաղափարը որոշակի զուգահեռներ ունի հոգու անմահության մասին կրոնական հասկացությունների հետ, որն ազատվում է նյութական մարմնից և շարունակում է գոյություն ունենալ հոգևոր հարթությունում։ Այս վարկածը հիմնված է մի շարք դիտարկումների վրա, ներառյալ մահամերձ փորձառությունների մասին հաղորդումները, որոնցում մահվան փորձ ունեցած մարդիկ հաղորդում են նմանատիպ զգացողաներ՝ շարժում թունելի միջով, հանդիպում պայծառ լույսի, շփում մահացած հարազատների հետ կամ սեփական կյանքի իրադարձությունների վերլուծություն: Որոշ նյարդաֆիզիոլոգներ ենթադրում են, որ նման փորձառությունները կարող են լինել գոյության այլ ձևի անցման գիտակցության առաջին դրսևորումները:
Ընդսմին այլ հետազոտողների կարծիքով՝ այս երեւույթները կարելի է բացատրել մահացող ուղեղի կենսաքիմիական գործընթացներով: Այնուամենայնիվ, մահամերձ փորձառությունների որոշ ասպեկտներ, մասնավորապես՝ դեպքերը, երբ բուժառուներն իրենց կլինիկական մահվան ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ճշգրիտ նկարագրել են, դժվար է բացատրել միայն ուղեղի ակտիվությամբ:
Գիտնականներն ընդգծում են, որ ներկա պահին գիտական անհերքելի ապացույցներ չկան ինչպես հոգու գոյության, այնպես էլ նրա վերամարմնավորման հնարավորության մասին։ Սակայն ապացույցների բացակայությունը չի նշանակում որ ապացույցներ չկան, և այս բնագավառը պահանջում է հետագա միջգիտական հետազոտություններ՝ նորագույն տեխնոլոգիաները և մեթոդաբանությունների կիրառմամբ:
Հետազոտողները ենթադրում են, որ իրենց վարկածի հաստատման դեպքում դա կարող է հանգեցնել կյանքի, մահվան և մեր բնության մասին մարդկային պատկերացումների հիմնարար վերանայմանը, ինչպես նաև անդարդառնալ ժամանակակից հասարակության էթիկական, փիլիսոփայական և նույնիսկ իրավական ասպեկտների վրա:
0Comments