199 անդամ. աշխարհի ամենաբազմանդամ ընտանիքն ապրում է Հնդկաստանում

Մանրամասներ
Հնդկաստան

Հնդկաստանի հյուսիս-արևելյան Միզորամ նահանգում գտնվող Բակտաունգ գյուղում բնակվում է աշխարհի ամենամեծ ընտանիքը՝ բաղկացած 199 անդամից, որոնք ապրում են մի տանիքի տակ՝ հսկա շենքում, գրում է Oddity Central-ը:

Աշխարհի ամենամեծ ընտանիքի հիմնադիրը Պու Զիոնան էր, որն ունեցել է 38 կին, 89 երեխա և 36 թոռ: Զիոնան մահացել է 2021 թվականին՝ 76 տարեկանում, հիպերտոնիայի և շաքարախտի հետևանքով առաջացած առողջական բարդությունների պատճառով: Սակայն նրա ընտանիքը շարունակում է ապրել նույն հարկի տակ՝ Բակտաունգի բլուրներում կառուցված Ziona տպավորիչ բնակելի համալիրում։

Նրա երեխաներից ոմանք, շարունակելով հոր ավանդույթը, ունեն մեկից ավելի կին, և ընտանիքի անդամների թիվը այժմ հասնում է 199-ի: Նրանք բոլորն օրը երկու անգամ հավաքվում են իրենց տան մեծ դահլիճում՝ ուտելու համար: Ընտանիքի անդամները հավասարապես կիսում են ամեն ինչ՝ սկսած ամենօրյա գերծերից մինչև գումարի վաստակումն ու բաշխումը: Ընտանիքին ունի հինգ խոզաբուծարան, չորս ատաղձագործական արտադրամաս և ալյումինի արտադրամաս:

Պու Զիոնան Միզորամ նահանգում գլխավորում էր քրիստոնեական աղանդը, որը հայտնի էր որպես Չհուան Թար Կոհրան (Նոր սերնդի եկեղեցի) և շատերի կողմից համարվում էր որպես մարգարե կամ  «Աստծո ընտրյալ մարդ»:

world