Մանկապարտեզի տնօրենը նկատողություն է ստացել, դայակը և դաստիարակն ազատվել են աշխատանքից։
Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ծնողները գաղտնալսել են Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 121 մանկապարտեզում դաստիարակի և դայակի խոսակցությունը։
Սոցիալական ցանցերի փակ խմբերում դեպքից տեղյակ օգտատերերը գրում են, որ երեխաներին մութ սենյակում են պահել, ուժ կիրառել, վախեցրել, որ տանը ոչինչ չասեն։
Ծնողներից մեկը ձայնագրիչ է թողել մանկապարտեզում, որից հետո պարզվել է, թե ինչպես են աշխատակիցները վարվում երեխաների հետ։
Այս մասին հայտնում է «Ֆակտոր»-ը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
0Comments