Լոնդոնից 30-ամյա Ալինա Լուկան տառապել է վահանաձև գեղձի անբավարարությամբ և մի քանի տարի չի կարողացել հղիանալ: Լուկայի և նրա զուգընկերոջ՝ երեխա ունենալու շանսերը, ըստ բժիշկների, 10%-ից ավելի չեն եղել: Երկու տարվա ակտիվ փորձերից հետո կինը հանձնվել է, սակայն մեկ ամիս անց իմացել է հղիության մասին։
12-րդ շաբաթվա առաջին հետազոտության ժամանակ Լուկային ասել են, որ նա սպասում է երկու երեխայի, և, ըստ բժիշկների, նա հղիացել էր մեկ շաբաթվա տարբերությամբ: Բրիտանուհու արտասովոր պատմությունը հրապարակել է Daily Mail-ը։
Անհավանական հազվադեպ երևույթը, երբ երկրորդ հղիությունը տեղի է ունենում առաջինից մի քանի օր կամ մեկ շաբաթ անց, կոչվում է սուպերֆետացիա: Այս կերպ բեղմնավորված երեխաները պաշտոնապես երկվորյակներ չեն։ Բժշկական գրականությունը նկարագրում է միայն մի քանի նման դեպքեր, որոնք գրանցվել են Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և Կանադայում. այդ հղիությունների մեծ մասը տեղի է ունեցել արտամարմնային բեղմնավորման (IVF) ենթարկված կանանց մոտ:
Լուկան ասել է, որ իր հղիությունը բավականին բարդ է եղել։ Ծննդալուծումը տեղի է ունեցել հղիության 35-րդ շաբաթում։ Լուկան երկու առողջ աղջիկ է լույս աշխարհ բերել, որոնց զույգն անվանել է Էլլի և Միլի։ Հետաքրքիր է, որ փոքրիկները գրեթե նույնական են եղել հասակով և քաշով:
0Comments