Անհավատարիմ կնոջը բերման են ենթարկել․ Ֆոտո

Մանրամասներ
անհավատարիմ կին անկողին

Թաիլանդում տղամարդը 15 կիլոմետր է անցել մեքենայի տանիքի վրա, որում եղել է նրա անհավատարիմ կինը և վերջինիս սիրեցյալը։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը, փոխանցում է lurer.com-ը։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 17-ին Այութայա նահանգում։ Ոստիկանության աշխատակիցները նկատել են մայրուղու երկայնքով ընթացող մեքենան, որի տանիքին պառկած է եղել տղամարդը։ Նրանք կանգնեցրել են մեքենան։ Պարզվել է, որ այն վարել է 39-ամյա Սունանը, իսկ տանիքին եղել է նրա 40-ամյա ամուսինը։ Ավելին՝ կնոջ սիրեցյալը նույնպես եղել է ավտոմեքենայում։

Տղամարդը ոստիկաններին ասել է, որ 20 տարի է՝ ամուսնացած է Սունանի հետ և իրենք երեք երեխա ունեն: Նա մի քանի անգամ բռնացրել է կնոջը դավաճանության պահին, բայց ամեն անգամ ներել է նրան։ Վերջերս կինը մեկ այլ սիրեցյալ է գտել և խնդրել է ամուսնալուծվել։ Տղամարդը համաձայնել է և անհրաժեշտ փաստաթղթերի ստորագրման համար օր ու վայր նշանակել: Սակայն նա խնդրել է, որ կինը մենակ գա, որպեսզի վերջին անգամ կարողանա նրա հետ առանձին խոսել։

Սակայն մեքենայով հանդիպման վայրին մոտենալիս տղամարդը տեսել է Սունանի մեքենան և հասկացել, որ նա սիրեցյալի հետ է։ Տղամարդը կնոջից պահանջել է կանգնեցնել մեքենան և բացատրություն տալ իրեն, սակայն վերջինս դա չի արել, այդ ժամանակ էլ նա հարվածել է կնոջ մեքենային, որից հետո վերջինս կանգնել է։

Նա դուրս է եկել մեքենայից՝ փորձելով խոսել կնոջ հետ, սակայն վերջինս սեղմել է գազին։ Տղամարդը ցատկել է նրա մեքենայի վրա և 15 կիլոմետր անցել տանիքի վրա պառկած վիճակում:

Հաղորդվում է, որ միջադեպի բոլոր մասնակիցները բերման են ենթարկվել։

1