Ամերիկյան մի ընտանիք սոցցանցում գրել է, որ իրենց շունը կերել է 4,000 դոլար, սակայն ձեռքերն աղտոտելուց հետո նրանց հաջողվել է վերադարձնել գումարի մեծ մասը:
Հայտնում է Ռիա Նովոստին։
«Սա Սեսիլն է, նա իր կյանքում ոչ մի վատ բան չի արել, քանի դեռ չէր կերել չորս հազար դոլար»,- սոցցանցերից մեկում գրել է շան տերը՝ Քերի Լոն։
Յոթնամյա շան առողջությունը չի տուժել, սակայն Քերին և նրա ամուսինը ստիպված են եղել համբերատար մաղել շան արտաթորանքը և փսխածը, այնուհետև սոսնձել թղթադրամների հայտնաբերված կտորները։
«Մենք արդեն վերականգնել ենք 3,550 դոլար», - գրել է զույգը:
0Comments