Հելսինկի-Տորոնտո չվերթ՝ 400 ուղեւոր և ընդամենը 200 բաժին սնունդ նրանց համար։
Ավիաընկերությունը սխալվել էր, ինչի հետևանքով անձնակազմը հայտնվել էր ծանր իրավիճակում։
Այնուամենայնիվ, բորտուղեկցորդուհիներից մեկը լավ մտքի փայլատակում ունեցավ։ Թռիչքից երեսուն րոպե անց նա հայտարարեց.
«Տիկնայք և պարոնայք, ես չգիտեմ, թե ինչպես ստացվեց, բայց մենք ինքնաթիռում ունենք 400 ուղևոր և ընդամենը 200 բաժին սնունդ:
Յուրաքանչյուր ոք, ով բավական բարի կգտնվի և կհրաժարվի իր բաժին ուտելիքից հանուն ուրիշի, կստանա անվճար անսահմանափակ գինի ամբողջ թռիչքի ընթացքում»:
Նրա հաջորդ հայտարարությունը եղավ 6 ժամ անց.
«Տիկնայք և պարոնայք, եթե որևէ մեկն ուզում է փոխել իր միտքը, մեզ դեռ 200 ճաշ է մնացել»:
0Comments