ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները վերջին օրերին աճող մտահոգությամբ են հետևում Վլադիմիր Զելենսկու հրապարակային հայտարարություններին, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների վերաբերյալ նրա մեկնաբանություններին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Զելենսկին ասել է, որ ԱՄՆ նախագահը դարձել է «ռուսական ապատեղեկատվության զոհ»։
Թրամփն օգնականներին մասնավոր կերպով ասել է, որ ցանկանում է ուղղակիորեն պատասխանել Զելենսկիին, այնուհետև հաղորդագրություն է հրապարակել Truth Social-ում, ասել է պաշտոնյաներից մեկը:
«Դա հիասթափեցնող է»,- Սպիտակ տան մեկ այլ պաշտոնյայի խոսքերն է մեջբերում CNN-ը։
Նրա խոսքով, «կա ուժեղ և հիմնավոր զգացում», որ հակամարտությունը պետք է ավարտվի, «սակայն Զելենսկու հայտարարությունները միայն բարդացնում են այս ճանապարհը»։
0Comments