Զելենսկին չի կարող ներկայացնել ուկրաինացի ժողովրդի կամքը. Մասկ

Մանրամասներ
մասկ

Զելենսկին չի կարող հավակնել նրան, որ ներկայացնում է ուկրաինացի ժողովրդի կամքը, քանի դեռ չի վերականգնել մամուլի ազատությունը և վերջ չի տվել ընտրությունները չեղարկելուն։

Դրա մասին հայտնել է Թրամփի աջակից, միլիարդատեր Իլոն Մասկը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը Զելենսկիին բռնապետ է անվանել և մեղադրել ընտրությունները մերժելու մեջ։

Ավելի ուշ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան պատասխանել է, որ ոչ ոք Ուկրաինային չի կարող ստիպել հանձնվել։