Չինաստանից մի տղամարդ պատրաստվում էր ամուսնանալ, սակայն հարսնացուի համար այնքան բարձր գին՝ 288 հազար յուան կամ 40 հազար դոլար են ուզել, որ նա որոշել է խնդրի վերաբերյալ բողոքել իշխանություններին։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը (SCMP), փոխանցում է Shantnews.am-ը:
Հունիսի 15-ին Լյու անունով չին բնակիչը պաշտոնական բողոք է գրանցել Գանսու նահանգի Չժենյուան շրջանի քաղաքապետի կայքում։
Տղամարդն իշխանություններից պահանջել է ինչ-որ բան անել՝ կապված այն բանի հետ, որ սիրելիի ծնողները չափից շատ մեծ գին են ուզել, իր կարծիքով՝ դստեր փրկագինը։
Նա նշեց նաև, որ գնի մեջ չի մտնում մեքենայի և բնակարանի արժեքը, որը պետք է տրամադրի փեսան։
Նամակում Լյուն համոզում է պաշտոնյաներին՝ օգնել իրեն լուծել ամուսնության խնդիրը: Օրինակ՝ նա նշել է, որ վերջին տարիներին ինքը բարելավել է իր տնտեսական վիճակը, սակայն «միևնույն է, հարսնացուի գինը մնում է զարմանալիորեն բարձր»։
Հարսնացուի համար վճարելը չինական հին սովորույթ է: Վերջին տարիներին չին քաղաքական գործիչները սկսել են պայքարել հարսնացուի դիմաց չափազանց բարձր գների դեմ, քանի որ ընտանեկան այլ աճող ծախսերի հետ մեկտեղ դա հետ է պահում երիտասարդներին ամուսնանալուց:
0Comments