ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում է հայտնվել՝ ճակատին սև խաչով, ինչը գրավել է հեռուստադիտողների ուշադրությունը: Մոխրե խաչը Կաթոլիկ եկեղեցում խորհրդանշում է Մեծ պահքի սկիզբը:
Ռուբիոն կաթոլիկ է և ընդգծել է Սուրբ Հարության տոնին նախորդող Մեծ Պահքի կարևորությունը՝ այդ օրն ավելի վաղ մասնակցելով պատարագին:
Fox News-ը նշել է, որ կրոնական խորհրդանիշներով եթերում հայտնվելը հազվադեպ է նման մակարդակի պետական պաշտոնյաների համար։
Yahoo News-ը հավելում է, որ մոխիրը պատրաստվում է նախորդ տարի Ծաղկազարդի տոնակատարությունների ժամանակ օգտագործված օրհնված արմավենիներից:
0Comments