Ո՞վ կփոխարինի Եղիշե Կիրակոսյանին

Մանրամասներ
Եղիշե Կիրակոսյան Լիպարիտ Դրմեյան

MediaHub-ը գրում է․ 

Նախօրեին լուրեր տարածվեցին, որ Եղիշե Կիրակոսյանը կազատվի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից: Այս լուրը հաստատվեց Կառավարությունից, նշվեց, որ դա տեղի կունենա ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ:

MediaHub-ի տեղեկություններով՝ Եղիշե Կիրակոսյանին փոխարինողի անունն արդեն հայտնի է:

Մեր աղբյուրների համաձայն, Կիրակոսյանի փոխարեն այս պաշտոնը կզբաղեցնի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը: Վերջինս Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Մամիկոն Դրմեյանի որդին է: