«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր արցախցիների կոնսուլտացիաների վերջնաժամկետն է: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո, երբ պարզեցին, որ ՀՀ կառավարությունը չի պատրաստվում արցախցիների պահանջները կատարել, արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ ՀՀ քաղաքական-հասարակական շրջանակների հետ կոնսուլտացիաներ են սկսում, որից հետո կհրապարակեն իրենց անելիքների ճանապարհային քարտեզ։ Տեղեկություններ կան, որ խորհուրդն այսօր կհայտարարի մեծ հանրահավաքի մասին:
Ըստ նախնական քննարկումների, այն նախատեսում են կազմակերպել ապրիլի 23-ին` Ցեղասպանության ոգեկոչման նախորդ օրը: Բացի այն, որ յոթ տարի առաջ հենց այդ օրն է հրաժարական տվել Սերժ Սարգսյանը` ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի` իշխանության գալու համար, եւ դա կարելի է համարել հետագա կորուստների ու ավերածությունների մեկնարկի խորհրդանշական օր։
Այդ օրը նաեւ ավանդական ջահերով երթն է՝ ՀՅԴ երիտասարդների ամենամյա նախաձեռնությամբ։ Հետեւաբար, կազմակերպիչները կարծում են, որ դա այն օրն է, երբ կարելի է հզոր ալիք բարձրացնել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
0Comments